The New Zealand Herald պարբերականի փոխանցմամբ` ավելի քան 400 կետեր դուրս են եկել Նոր Զելանդիայի ափեր, որոնցից 300-ը սատկել են: Գրում է Russian.rt.com-ը:
Տարածված հաղորդագրության համաձայն` միջադեպը տեղի է ունեցել Հարավային կղզու ափերի մոտ: Մասնագետներին հաջողվել է 100 կետերի փրկել, որոնք նորից ծով են վերադարձել:
Սակայն կետերը ջրի խորքերը չեն հեռացել, իսկ այդ հանգամանքը փորձագետներին անհանգստանալու առիթ է տվել, որ նրանք նորից կարող են ափ դուրս գալ: