Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի հարավ-արևմուտքում ձերբակալվել են ԻՊ ահաբեկիչներ


  
դիտումներ: 554

Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում իրականացված հակաահաբեկչական գործողության շրջանակներում ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման չորս անդամներ, որոնք խոշոր ահաբեկչություն էին նախապատրաստում: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել են Գազիանթեփի նահանգապետարանից:

Ըստ տեղեկության՝ Գազիանթեփի ոստիկանության բաժանմունք օպերատիվ ահազանգ է ստացվել,որ ահաբեկիչները նահանգում խոշոր ահաբեկչության են պատրաստվում՝ գործելով Սիրիայում ռազմական գործողությունների շրջաններից «Իսլամական պետության» ղեկավարների հրահանգներին համաձայն: Դրանից հետո հատուկ գործողություն իրականացնելու որոշում է կայացվել:

Ձերբակալվածներից մեկն ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու կասկածանքով հետախուզման մեջ էր գտնվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: