Radio New Zealand ռադիոկայանի փոխանցմամբ՝ Նոր Զելանդիայում ևս 200 դելֆին Ֆարեվել հրվանդամում ափ է նետվել: Գրում է Gazeta.ru.-ն:
Ռադիոկայանը հաղորդել է, որ տասնյակ կամավորներ փորձում են փրկել կենդանիներին:
Նախօրեին ավելի քան 400 սև դելֆին ևս ափ էր նետվել նորզելանդական Հարավային կղզում:
Սակայն նախօրեին ափ դուրս եկած դելֆիններից միայն 100-ին էր հաջողվել փրկել, իսկ մյուս 300-ը ՝ սատկել էին: