Հայերեն   English   Русский  

Բուք, ձյուն, մերկասառույց. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ


  
դիտումներ: 462

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 15:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածը և Տավուշի մարզի ավտոճանապարհները:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի մարզում, Սյունիքի մարզում, բացի Իջևան քաղաքից, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի քաղաքներում տեղում է ձյուն:

Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Քաշաթաղի շրջանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղում է ձյուն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: