Հայերեն   English   Русский  

Սպիտակ տանն անցկացվող էքսկուրսիաները կվերսկսվեն. ​Մելանիա Թրամփ


  
դիտումներ: 461

2017թ. մարտի 7-ից Սպիտակ տանն անցկացվող էքսկուրսիաները կվերսկսվեն: Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփը: Գրում է Russian.rt.com-ը:

«Անչափ ոգևորված եմ, որ Սպիտակ տունը կրկին բաց կլինի յուրաքանչյուր տարի ժամանող հազարավոր այցելուների համար», - նշվել է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Էքսկուրսիային մասնակցելու նպատակով ցանկացողները պետք է ընտրական օկրուգը ներկայացոնղ սենատորի կամ կոնգրեսկանի անունով դիմում ներկայացնեն:

Անվճար էքսկուրսիները կանցկացվեն յուրաքանչյուր շաբաթ երեքշաբթիից շաբաթ օրն ընկած ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ Սպիտակ տունն էքսկուրսիաների համար ժամանակավոր փակվել էր պետության նոր ղեկավարի փոփոխության պատճառով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: