Հայերեն   English   Русский  

​Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը նվիրված կլինի մարդու իրավունքների թեմային


  
դիտումներ: 1916

Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը կմեկնարկի փետրվարի 18-ին:

Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվեն ֆիլմեր` նվիրված մարդու իրավունքների թեմային:

Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ։ Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 18-ից 24-ը Մոսկվա կինոթատրոնում` յուրաքանչյուր օր չորս անգամ։

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս տարվա ծրագիրը ներառում է ֆիլմեր, որոնք դիտարկում են մարդու իրավունքների տարբեր ասպեկտները. «Սա պատահական չէ. մարդու իրավունքների խթանումը գերակայություն է բրիտանական կառավարության համար: Ֆիլմերը գերազանց միջոց են դրա համար, քանի որ դրանք կարող են օգնել, որ մենք աշխարհին նայենք այլ տեսանկյուններից, ուրիշների աչքերով»,- ասաց նա:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը հաղորդեց, որ Փառատոնի բացումը կազդարարվի Քեն Լոուչի «Ես`Դենիել Բլեյք» ֆիլմով:

«Այս տարի ևս ֆիլմերի ընտրության մոտեցել ենք ամենայն պատասխանատվությամբ` հայ հանդիսատեսին ներկայացնելով բրիտանական ժամանակակից լավագույն կինոն: Ամեն մարդ իրեն հարազատ ֆիլմ կգտնի փառատոնի ընթացքում: Յուրաքանչյուր ֆիլմ կցուցադրվի 4 անգամ. 2 անգամ անգլերեն, 2 անգամ՝ հայերեն և ռուսերեն ենթագրերով: Ավելացրել են ֆիլնմերի քանակը, որովհետև անցած տարի պահանջարկն ավելի մեծ էր »,-ասաց Արևիկ Սարիբեկյանը:

Փառատոնի հյուրերն են Nerdero ընկերության տնօրեն Քերոլայն Պիրեսը, և Սառա Մոսսեսը` Together Films ընկերության տնօրենը:

Քերոլայն Պիրեսը դասընթացներ կանցկացնի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողների համար փետրվարի 20-ից 24-ը:

Սառա Մոսսեսը դասընթացներ կանցկացնի Սլավոնական համալսարանի ուսանողների համար փետրվարի 20-ին և 21-ին:

Կհայտարարվի նաև ֆոտոմրցույթ, որի խորագիրն է «Ներառականությունն իմ շրջապատում»: «Այս մրցույթի միջոցով ուզում ենք հնարավորություն տալ մեր հանդիսատեսին անել ֆոտոներ, որ որոնք ցույց են տալիս, թե ինչպես տարբեր խմբի մարդիկ ներգրավվում իրենց հասարակության մեջ»,- նշեց Արևիկ Սարիբեկյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: