Կոլոլակ
դիտումներ: 6387
Բաղադրությունը
500 գ խոզի միս
10 մլ սերուցք
10 գ սպիտակ հաց
1 ձու
2 հատ բուլղարական տաքդեղ
2 գլուխ սոխ
կանաչի (ասենք՝ համեմ)
աղ ու սև պղպեղ
Պատրաստումը
Հացը սերուցքի մեջ թրջել ու թողնել կես ժամ: Մեկ սոխը մանրացնել ու տապակել ձեթով (պետք է թափանցիկ դառնա): Հովանալուց հետո սոխն ու ձուն խառնել, ավելացնել աղն ու պղպեղը, միսն ու հացով սերուցքը: Պատրաստի խճողակից կոլոլակներ ձևավորել ու տապակել ձեթով:
Պատրաստի կոլոլակները դասավորել կաղապարի մեջ, ավելացնել համեմունք, մանրացրած բուլղարական տաքդեղ և կիսաշրջանաձև կտրատած սոխ, ապա վրան մի քիչ ջուր լցնել ու դնել կրակին: Վերջում կոլոլակի վրա թարմ կանաչի կտրատել ու մատուցել:
Բարի ախորժակ: