Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Արարատում ընտրապայքարն սպառնում է վերածվել «մարտեր առանց կանոնների»


  
դիտումներ: 1063

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատում ընտրապայքարն սպառնում է վերածվել «մարտեր առանց կանոնների» սպորտաձեւի։ Այստեղ ոչ միայն ՀՀԿ-ԲՀԿ մրցակցություն է, այլեւ ՀՀԿ-ականներն իրար դեմ են ելել։

Չնայած նրանց հորդորել են միմյանց չխանգարել, օրինակ, Ավշարի Արայիկ Գրիգորյանը՝ Արարատում եւ հարակից համայնքներում, Ալիկ Սարգսյանը՝ Արտաշատում, Մուրադ Մուրադյանը՝ Մասիսում, բայց թեկնածուները խախտել են պայմանավորվածություններն ու մեկմեկու տարածք մտել։

Հատկապես ակտիվ են Գրիգորյանները, որոնք աշխատում են նաեւ Արտաշատում։ Մասիսում ՀՀԿ-ականների հին հաշիվներն են սրվել։ Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանը քաղաքում շտաբ է բացել, որն զբաղվում է Արայիկ Գրիգորյանի քարոզչությամբ, ամեն երեկո այստեղ մեքենաների շարասյուն է կանգնում։

Հիշեցնենք, որ Սաշա Հակոբյանն անցած աշնանը պոստը զիջեց Դավիթ Համբարձումյանին՝ Թույների Մհերի որդուն, ով ՀՀԿ-ի թեկնածուն էր, որին աջակցում էր Մուրադ Մուրադյանը։ Հակոբյանը, ամենայն հավանականությամբ, որոշել է վրեժխնդիր լինել Մուրադյանից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: