Հայերեն   English   Русский  

​Սելենա Գոմեսը ինստագրամում նոր ռեկորդ է սահմանել. Լուսանկարներ


  
դիտումներ: 866

Սելենա Գոմեսը ինստագրամ սոցիալական ցանցում նոր ռեկորդ է սահմանել՝ երգչուհու հետևորդների թիվը գերազանցել է 110 միլիոնը: Երգչուհին այդ իրադարձության կապակցությամբ ինստագրամում գրառում է կատարել և լուսանկար հրապարակել, որում բեմի վրա կանգնած է լեփ լեցուն դահլիճի առջև: Գրում է Spletnik.ru.-ն:

«Շնորհակալություն 110 միլիոնի համար: Խոստանում եմ հետագայում ևս իմ էջին ժամանակ նվիրել և ձեզ ճիշտն ասել, սակայն ամենակարևորն այն է, որ ձեզանից յուրաքանչյուրը փոխել է իմ կյանքը: Չափազանց շնորհակալ եմ», - գրել է Սելենա Գոմեսը:

Հիշեցնենք, որ սա 24-ամյա երգչուհու առաջին ռեկորդը չէ ինստագրամում: 2016թ. ևս Գոմեսը հետևորդների թվով ամենահայտնի աստղ էր ճանաչվել, իսկ նրա լուսանկարներից մեկը չափազնաց կարճ ժամանակահատվածում ավելի քան 4 միլիոն հետևորդների հավանության էր արժանացել ՝ ինստագրամի պատմության ընթացքում ամենահայտնի լուսանկար դառնալով:

Новый рекорд Селены Гомес в Instagram: певица поблагодарила 110 миллионов фолловеров

Селена Гомес

Селена Гомес





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: