Հայերեն   English   Русский  

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին


  
դիտումներ: 839

Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարից հետո, համաձայն ձևավորված ավանդույթի, Երևանի քաղաքապետ, ԵԿՄ վարչության անդամ Տարոն Մարգարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ԵԿՄ վարչության այլ անդամների ու բազմաթիվ երկրապահների հետ այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին ծաղիկներ է խոնարհել ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, Անհայտ զինվորի հուշակոթողին: Տեր Պարգև Սրբազնի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: