Հայերեն   English   Русский  

​Մայքլ Փենսը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 743

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների համար ընդհանուր բազա գտնելը: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք ուղիներ կփնտրենք Ռուսաստանի հետ ընդհանուր բազայի համար, որոնք ինչպես կարծում է նախագահ Թրամփը, հնարավոր է գտնել», - Independent.ie պորտալը մեջբերում է Փենսի խոսքերը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն հստակորեն կողմ է ԵՄ-ի հետ համագործակցությանը և կշարունակի աջակցել ՆԱՏՕ-ին:

Ինչպես հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, Փենսը նաև կոչ է արել Ուկրաինայի հակամարտության կողմերին հետևել հրադադարի ռեժիմին:

Ավելի վաղ Մայքլ Փենսը հայտարարել էր Ուկրաինայում գործողությունների հարցում Ռուսաստանի Դաշնության պատասխանատվության մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: