Անջելինա Ջոլին Կամբոջայում ներկա է գտնվել իր նկարահանած ֆիլմի պրեմիերային. Լուսանկարներ
Ֆիլմի պրեմիերային, որին ներկա է գտնվել նաև Կամբոջայի մշակույթի նախարարը, Ջոլին ներկայացել է վառ վարդագույն գույնի զգեստով` իսկական ֆուրոր առաջացնելով, քանի որ ինչպես հայտնի է, դերասանուհին բավական երկար ժամանակ միայն սև գույնի հագուստներով էր ներկայանում հանրությանը:
Կամբոջա կատարած այցի շրջանակներում դերասանուհուն ուղեկցել են նաև 6 երեխաները` Մեդոքսը, Պաքսը, Զախարան, Շայլոն և երկվորյակներ Վիվիենը և Նոքսը:
Ջոլիի ավագ որդու` Մեդոքսի համար ևս տվյալ ֆիլմը ոչ պակաս կարևոր է եղել, քան հենց Ջոլիի, որը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նախագծի աշխատանքներին և դերասանուհու խոսքով` միակ մարդն է եղել, որը ոգեշնչել է իրեն նկարահանել այդ ֆիլմը:
Հիշեցնենք, որ Մեդոքսը ծնունդով հենց Կամբոջայից է: