Հայերեն   English   Русский  

​Պյոտր Պորոշենկոն կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 691

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի Հանրապետությունների անձնագրերը ճանաչելու հրամանագրից հետո Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանած պատժամիջոցները խստացնելու կոչով է հանդես եկել: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկեն: Գրում է Russian.rt.com-ը:

«Նախագահը Ռուսաստանի կողմից կեղծ հանրապետությունների անձնագրերը ճանաչելու կապակցությամբ կոչ է արել խստացնել հակառուսական պատժամիջոցները», - համապատասխան գրառում Ցեգոլկոն կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնեցկի և Լուգանսկի առանձին մարզերում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների փաստաթղթերը ճանաչելու վերաբերյալ հրամանագիր էր ստորագրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: