Հայերեն   English   Русский  

​Մեգան Մարքլը կարող է հանուն արքայազն Հարիի հրաժարվել դերասանուհու կարիերայից


  
դիտումներ: 680

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` դերասանուհին պրոդյուսերներին խնդրել է հեռացնել իրեն հեռուստասերիալից

Արդեն մի քանի ամիս շարունակ ամբողջ աշխարհն ուշադիր հետևում է արքայազն Հարիի և նրա ամերիկացի ընկերուհու` դերասանուհի Մեգան Մարքլի սիրավեպին: Իսկ լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում զույգի մոտակա հարսանիքի մասին: Իսկ այդ տեղեկությունները գրեթե հաստատվում են զույգի ընկերների տված հարցազրույցների շնորհիվ: Գրում է Ladynews.ru.-ն:

Այսպես օրինակ` նախօրեին ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել այն մասին, որ Մեգանն իբրև «Ֆորս մաժոր» հեռուստասերիալի պրոդյուսերներին խնդրել է հեռացնել իրեն հեռուստասերիալից, որում նկարահանվում է 2011թ. սկսած:

Աղբյուրի խոսքով` ղեկավարությունը բավարարել է դերասանուհու խնդրանքը և սցենարիստները կարգադրություն են ստացել աննկատ հեռացնել սյուժեից նրա հերոսուհուն:

Իսկ նման որոշման կայացումը պայմանավորված է արքայազն Հարիի կողքին ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկությամբ:

Հիշեցնենք, որ զույգի հարաբերությունները բավական արագ են զարգանում և նրանք որոշում են կայացրել Լոնդում միասին բնակվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: