Ջոն Մաքքեյնը նախքան Էրդողանի հետ հանդիպումը գաղտնի Սիրիա է այցելել
Պարբերականի տվյալներով` Մաքքեյնը Սիրիայի Քոբանի քաղաք կատարած այցի ընթացքում ամերիկացի զինվորականների և քրդերի ներկայացուցիչների հետ քննարկել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման վերահսկողությունից Ռաքքա քաղաքի ազատագրման գործողությունները:
Այդ այցից հետո Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի ղեկավարը Անկարա է ուղևորվել, որտեղ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Սենատորի գրասենյակի ներկայացուցիչը հաստատել է, որ Մաքքեյնը այցը կատարել է Սիրիայում և Իրաքում փոխվող պայմանները գնահատելու նպատակով:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մաքքեյնին Երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու մեջ էր մեղադրել: