Հայերեն   English   Русский  

​Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվե՞լ է նախկին ամուսնու հետ. Լուսանկար


  
դիտումներ: 1154

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն օրեցօր ավելի է գեղեցկանում և երիտասարդանում: Իսկ դա տեղի է ունենում չափազանց համարձակ զգեստների և երիտասարդ տղամարդկանց հետ հարաբերությունների շնորհիվ: Երգչուհու երկրպագուները հանգիստ են վերաբերվում այդ ամենին, սակայն դրա հետ մեկտեղ հույս ունեն, որ իրենց սիրելի կուռքը երբևէ կկարողանա ըստ արժանվույն գնահատել իրեն շրջապատող մարդկանց: Գրում է Starslife.ru.-ն:

Լոպեսի հավատարիմ երկրպագուները վստահ են, որ նրա նախկին ամուսինն ու երկու երեխաների հայրը` երգիչ Մարկ Էնթոնին լավագույնն է, ինչ եղել է նրա կյանքում և հենց այդ պատճառով ուղղակիորեն երազում են զույգի վերամիավորման մասին:

Իսկ այժմ արդեն Լոպեսի երկրպագուների սրտում կրկին հույս է առաջացրել համացանցում հայտնված նախկին ամուսինների համատեղ լուսանկարի պատճառով:

Լոպեսի երեխաների կնքամոր` Լեի Ռեմինիի ինստագրամի էջում համատեղ լուսանկար է հրապարակվել, որը համացանցում բազմաթիվ ասեկոսեների պատճառ է դարձել: Հիմնականում դրանք վերաբերել են զույգի հավանական վերամիավորմանը:

Սակայն հասարակության ուրախությունը կարծես վաղաժամկետ է եղել: Նախկին զույգը կրկին միասին ժամանակ է անցկացրել իրենց երկվորյակների տարեդարձը տոնելու կապակցոթւյամբ:

Հիշեցնենք, որ այժմ միայն երեխաները չէ, որ միավորում են նախկին ամուսիններին: Զույգը ներկայումս աշխատում է Լոպեսի իսպանալեզու ձայնասկավառակի վրա, որի պրոդյուսերը հենց Մարկ Էնթոնին է:

Լոպես-Մարկ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: