Հայերեն   English   Русский  

​Հարգանքի տուրք Զորավար Անդրանիկի հիշատակին


  
դիտումներ: 478

Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 152-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների ու «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անդամների հետ այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Զորավարի հիշատակին:

Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի նվիրյալ բոլոր նահատակների հոգիների հանգստության համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է դրել նաև Վազգեն Սարգսյանի շիրիմին և Անհայտ զինվորի հուշաքարին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: