Հայերեն   English   Русский  

Օբաման կարող է վերադառնալ մեծ քաղաքականություն


  
դիտումներ: 451

Բարաք Օբաման պատրաստվում է վերադառնալ մեծ քաղաքականություն: Այս մասին հայտնում է Politico-ն, հղում անելով Օբամայի ընկերոջը՝ ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերին:

«Նա գալիս է, նա արդեն պատրաստ է», - հայտարարել է Հոլդլերը:

Ըստ նրա, ինքը և Օբաման քննարկել են, թե ինչպես նախկին նախագահը կարող է օգնել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեին ընտրատարածքների վերաբաժանման հարցում:

Նախկին գլխավոր դատախազը նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ակտիվ մասնակցություն կունենա հանձնաժողովի աշխատանքին, որի վերջնական նպատակն է ամրապնդել դեմոկրատների դիրքերը պետական օրենսդիր մարմիններում և Ներկայացուցիչների պալատում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: