Հայերեն   English   Русский  

Հետազոտությունը ցույց է տալիս, որ սևամորթներն ավելի հաճախ են անարդարացիորեն դատվում


  
դիտումներ: 561

Ազատարձակումների ազգային ռեգիստրի, Կալիֆորնիայի համալսարանի, Միչիգանի համալսարանի իրավագիտության դպրոցի եւ Միչիգանի պետական համալսարանի իրավունքի քոլեջի համատեղ զեկույցը ցույց է տալիս, որ սեւամորթ մարդիկ ավելի հաճախ են անարդարացիորեն դատապարտվում, քան սպիտակամորթները, ինչպես նաեւ ավելի երկար են բանտում անցկացնում` նախքան արդարացվելը:

Սեւամորթները ներկայացնում են ԱՄՆ բնակչության 13% -ը, մինչդեռ ազգային ռեգիստրում գրանցված 1900 արձանագրությունների մեծ մասը նրանց է վերաբերում:

«Որոշ դեպքերում ականատես ենք լինում բացահայտ ռասիզմի», - ասել է Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Սամուել Գրոսը:

Հետազոտողները կենտրոնացել են երեք տեսակի հանցագործությունների վրա, որոնց համար սևամորթներն ավելի հաճախ դատապարտվում են: Դրանք են սպանությունը, սեռական ոտնձգությունը եւ թմրամիջոցների առքուվաճառքը:

Ըստ հետազոտողների, անմեղ սևամորթը յոթ անգամ ավելի հավանական է, որ կդատապարտվի սպանության համար, քան անմեղ սպիտակամորթը: Գրեթե նույն ցուցանիշներն են նաև մյուս երկու հանցագործությունների դեպքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: