Հայերեն   English   Русский  

​Ամերիկացի հետախույզները լրտեսել են մարդկանց Samsung հեռուստացույցների միջոցով


  
դիտումներ: 470

Ամերիկացի հետախույզները Samsung հեռուստացույցների օգնությամբ հետևել են մարդկանց: Այդ մասին հաղորդում է Վիկիլիքսը՝ հղում անելով ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերին:

Լրտեսությանը նպաստել է նաև բրիտանական Մի-8 հետախուզությունը: ԿՀՎ-ի հետ միասին հետախույզները, կիբերտեխնոլոգիաներ օգտագործելով, հեռուստացույցները վերածել են «լրտեսող սարքերի»: Թաքնված խոսափողը ԿՀՎ-ի սերվերներ է ուղարկել մարդկանց խոսակցությունները:

Հիշեցնենք, որ Վիկիլիքսը ԿՀՎ-ի մոտ 9000 գաղտնի փաստաթղթեր է հրապարակել: Մի շարք նյութեր վերաբերել են հաքերային գործունեությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: