Հայերեն   English   Русский  

Զինված հարձակում Աֆղանստանի զինվորական հոսպիտալի վրա


  
դիտումներ: 407

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մի խումբ զինված անձինք հարձակվել են ԱՄՆ դեսպանատան մոտակայքում գտնվող զինվորական հոսպիտալի վրա: Այս մասին տեղեկացնում են պաշտոնյաները եւ դեպքի ականատեսները:

Անվտանգության պաշտոնյան նշել է, որ հարձակումը սկսվել է պայթյունից և հինգ ահաբեկիչներ` զինված ավտոմատներով և նռնակներով, ներխու-ել են հիվանդանոցի շենք:

ԱՄՆ դեսպանատան մոտակայքում տեղակայված հիվանդանոցի վրա հարձակումը հաստատում է պետական պաշտոնյաների կողմից հնչեցված զգուշացումներն առ այն, որ այս տարվա ընթացքում հարձակումները Քաբուլում ամենայն հավանականությամբ կավելանան:

Հիվանդանոցի աշխատակիցներից մեկը հայտնել է Reuters գործակալությունը, որ ինքը տեսել է զինյալներից մեկին, որը բժիշկի սպիտակ հագուստի տակից հանել է AK-47 հրացանը եւ կրակ բացել, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն մեկ հիվանդ եւ մեկ հիվանդանոցային աշխատակից:

ներկայումս զինվորական հոսպիտալի շրջակա տարածքը արգելափակվել է անվտանգության ուժերի կողմից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: