Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը չի շարունակել ԱՄՆ-ում Մարտի 8-ը տոնելու նախագահական ավանդույթը


  
դիտումներ: 413

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Սպիտակ տան պաշտոնական կայքում անձամբ ուղերձով հանդես չի եկել: Գրում է Russian.rt.com-ը:

Տոնական ուղերձը ավանդական էր դարձել 2011թ.` Մարտի 8-ը տոնելու վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո:

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձով հանդես եկել են Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիտակ տանը Մարտի 8-ի կապակցությամբ կանանց շնորհավորել են:

Իսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ իգական սեռի ներկայացուցիչներին նվիրված գրառում էր կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: