Հայերեն   English   Русский  

Թուրքիայում 3 ամսում վնասազերծվել է մոտ 400 ՔԲԿ-ական


  
դիտումներ: 324

Թուրքիայի անվտանգության ուժերը, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, հաջող գործողություն են իրականացրել Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ըստ տեղեկության՝ գործողության շրջանակներում 2016 թ-ի դեկտեմբերի 1-ից 2017 թ-ի փետրվարի 28- ը ընկած ժամանակահատվածում վնասազերծվել է 396 PKK-ական, որոնք, ըստ պաշտոնական դիրքորոշման, լուրջ վտանգ են ներկայացրել Թուրքիայի կայունությանն ու անվտանգությանը:

Լայնամասշտաբ գործողությունները իրականացվել են Հաքքարի, Մարդին, Մուշ, Դիարբեքիր, Բիթլիս, Աղրը, Շըրնաք, Թունջելի, Սիիրթ, Բաթման և Բինգյոլ նահանգներում: Հակաահաբեկչական գործողություններում ներկայացված են եղել Թուրքիայի ռազմաօդային ուժեր, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: