Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամավորը պատմել է հայ ֆեմինիստների մասին
դիտումներ: 998
Ինչպես հաղորդում է «Ակօս» պարբերականը, Դաղանը մասնավորապես նշել է գրողներ, մտավորականներ՝ Էլբիս Գեսարացյանի, Սրփուհի Դյուսափի, Զաբել Ասատուրի, Զաբել Եսայանի և Հայգանուշ Մարքի անունները:
Սելինա Դողանը, նշելով, որ ցանկանում է ծանոթացնել հայ ֆեմինիստ գրողներ, մտավորականներ, ակտիվիստներ Էլբիս Գեսարացյանի, Սրփուհի Դյուսափի, Զաբել Ասադուրի, Զաբել Եսայանի և Հայգանուշ Մարքի հետ, ներկայացրել է «Մի արդարության աղաղակ» գիրքը, որը պատմում է նրանց կյանքը: Հայ պատգամավորը նշել է, որ այդ գիրքը կարևոր է նաև օսմանյան հասարակությունում կանանց իրավունքների պայքարի ուսումնասիրության տեսանկյունից: