Հայերեն   English   Русский  

​Պետդեպարտամենտը պլանավորում է Թուրքիայի հետ Ռաքքան ազատագրել ԻՊ-ից


  
դիտումներ: 326

Միացյալ Նահանգները պլանավորում է Սիրիայի Ռաքքա քաղաքը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներից կոլաիցիայի անդամ երկրների` մասնավորապես Թուրքիայի հետ ազատագրել: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը` հղում անելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչին: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք կշարունակենք ԻՊ-ից Ռաքքան ազատագրելու հաջորդ փուլերի պլանավորումը կոալիցիայի գործընկերների` մասնավորապես Թուրքիայի հետ», - հայտնել է Պետդեպարտամենտի աղբյուրը:

Ընդ որում` Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հիշեցրել է, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիայի աջակցությամբ 2016թ. նոյեմբերի 4-ին ԻՊ-ի ահաբեկիչներից գրեթե 6 հազար կմ. քառ. տարածք և ավելի քան 100 գյուղ են ազատագրել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները Սիրիա մի քանի հարյուր ծովահետևակայիններ է ուղարկել՝ Ռաքքայի ազատագրման գործողությանն աջակցելու համար:

Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կարող է մասնակցել ԻՊ-ի ահաբեկիչներից Ռաքքայի ազատագրման գործողություններին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: