Հայերեն   English   Русский  

​Բաշար Ասադը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 643

Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Ռուսաստանը միակ լուրջ երկիրն է, որը արդյունավոտ պայքարում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ Ասադը հանդես է եկել չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

«Միակ լուրջ կողմը այդ առումով Ռուսաստանի Դաշնությունն է հանդիսանում, որն արդյունավետորեն պայքարում է ԻՊ-ի դեմ՝ մեզ հետ համագործակցելով», - SANA լրատվական գործակալությունը մեջբերում է Ասադի խոսքերը: Հարցազրույցի շրջանակներում Ասադը նաև հույս է հայտնել, որ այս տարի Սիրիայում պատերազմը կավարտվի:

Իսկնախորդ տարվա դեկտեմբերին ռուսական Russia Today հեռուստաընկերությանը տված էքսկլյուզիվ հարցազրույցի շրջանակներում Բաշար Ասադը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք չի փորձել միջամտել որոշումներ կայացնելու Սիրիայի կառավարության գործընթացներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: