Հայերեն   English   Русский  

Մելանիա Թրամփը որդու հետ Սպիտակ տուն կտեղափոխվի


  
դիտումներ: 416

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփը հունիսին որդու` Բերոնի հետ Սպիտակ տուն կտեղափոխվի: Այդ մասին հայտնում է TMZ պորտալը` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հաղորդվել է, պորտալի աղբյուրները հերքել են ավելի վաղ լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ Մելանիա և Բերոն Թրամփները կարող են անհայտ ժամանակակահատվածով Նյու Յորքում մնալ և հաստատել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կինը և որդին ուսումնական տարվա ավարտից հետո Վաշինգթոն կտեղափոխվեն:

Ավելի վաղ նաև հայտնի էր դարձել, որ նախագահի որդու համար Վաշինգթոնում հասցրել են նոր դպրոց գտնել:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Դոնալդ Թրամփի որդին և կինը երդմնակալության արարողության ավարտից անմիջապես հետո Սպիտակ տուն չեն տեղափոխվի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: