Ամերիկացի դիվանագետն արտաքսվել է Նոր Զելանդիայից` կոտրած քթի և կապտուկի պատճառով
Նոր Զելանդիայի իշխանությունները երկրից արտաքսել են ամերիկացի դիվանագետին` կոտրված քիթը եւ աչքի կապտուկնի հետ կապված արտասովոր միջադեպի պատճառով: Այս մասին գրում է The Guardian թերթը:
Մարտի 12-ի վաղ առավոտյան Վելինտոնի արվարձանից, որտեղ գտնվում է ԱՄՆ դեսպանատունը, ահազանգ է ստացվել ոստիկանություն: Տեղի ունեցածի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդում, բայց ԶԼՄ-ներին հաջողվել է պարզել, որ «հանցավոր միջադեպում» ինչ-որ կերպ ներգրավված է ԱՄՆ դիվանագետ, տեխնիկական կցորդ Քոլին Ուայթը:
Օտարերկրյա դեսպանատների աշխատակիցները ունեն դիվանագիտական անձեռնմխելիություն, ուստի ոչ ոք չի ձերբակալվել: Սակայն միջադեպի լրջությամբ պայմանավորված` Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարությունը դիմել է ԱՄՆ դեսպանատուն` զրկելու պարոն Ուայթին անձեռնմխելիությունից, սակայն մերժում է ստացել: Այնուհետեւ արտաքին գործերի նախարարությունը պահանջել է, որ դիվանագետն անհապաղ հեռանա երկրից:
Միջադեպի քննությունը շարունակվում է: