Հայերեն   English   Русский  

​Կյանքի, հաջողության, բիզնեսի և փողի մասին Դևիդ Ռոքֆելերի լավագույն ցիտատները


  
դիտումներ: 1542

Ռոքֆելերների ընտանիքի շահերը հստակ պաշտպանելով` Դևիդը երբեմն չափազանց կտրուկ և կոշտ արտահայտություններ էր հնչեցնում

1.Պետք է անսպասելիորեն կատակել և պարտք վերցնել:

2.Աշխարհի բնակչության աճի բացասական ազդեցությունը մոլորակային բոլոր էկոհամակարգերի վրա սարսափելի ակնհայտ է դառնում:

3.Համատեղ կառավարման համաձայնագիրը հազվադեպ է լավ արդյունք ապահովում, քանի որ դրանք իրենցից անհարմար փոխզիջում են ներկայացնում:

4.Բիզնեսում հաջողության հասնելու համար ուսում, կարգապահություն եւ քրտնաջան աշխատանք է անհրաժեշտ: Եթե դա ձեզ չի վախեցնում, հնարավորություններն այսօր ավելի շատ են, քան երբևէ:

5.Ինտելեկտուալ էլիտայի և աշխարհի բանկիրների վերազգային գերագույն իշխանությունն անկասկած ավելի նախընտրելի է, քան վերջին հարյուրամյակներում կիրառվող ազգային ինքնորոշումը:

6.Հայրս և պապիկս մեզ երբեք թույլ չէին տալիս ենթադրել, որ անսահմանափակ քանակով գումար ունենք: Նրանք ասում էին. «Փողերն Աստծուն են պատկանում, իսկ մենք պարզապես կառավարում ենք դրանք»:

7.Օրենքը հետևյալն է` ժողովրդավարական հասարակության պայմաններում նախագահները, կառավարությունները, խոշոր և մանր ձեռնարկատերերը բոլոր երկրներում աշխատում են միայն մեկ գործարարի մոտ, որը կանգնած է տնտեսական բուրգի գագաթնակետին…

8.Արագ շփումներ հաստատելու համար իմ հետաքրքրությունն այլ մարդկանց նկատմամբ օգնեց ինձ հաղթահարել մշակութային տարաբերությունները: Նման ուղիղ և ոչ բարդ մոտեցումը կիրառելի է ինչպես այն մարդկանց դեպքում, որոնց ես ամեն օր հանդիպում եմ, այնպես էլ մեր աշխարհի առաջնորդների դեպքում:

9.Ինչպես ծնողներս, այնպես էլ ես միշտ կարծել եմ, որ այնտեղ, որտեղ դու լայն հնարավորություններ ունես, պատասխանատվություն է առաջանում:

10.Ես երբեք չեմ կարծել, որ մտերիմ անձնական ընկերությունը և լավ գործնական հարաբերությունները պետք է փոխադարձ իրարամերժ լինեն: Հստակորեն հավատում եմ, որ ամենահաջողակ գործնական կապերը հիմնված են վստահության, փոխըմբռնման և կոռեկտության վրա, այսինքն այնպիսի հատկանիշների, որոնք կարևոր են մտերիմ անձնական և ընկերական հարաբերությունների համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: