Հայերեն   English   Русский  

​Դոնալդ Թրամփի փեսան նոր պաշտոն կստանա Սպիտակ տանը


  
դիտումներ: 377

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է փեսային` Ջարեդ Կուշիներին Սպիտան տան նոր բաժնի ղեկավար նշանակել: Գրում է Russian.rt.com-ը: Այդ մասին հայտնում է Chicago Tribune պարբերականը:

Հաղորդվել է, որ ամերիկյան նորարությունների վարչությունը Սպիտակ տան արևմտյան թևում կգործի որպես ինքնուրույն բաժին և ենթարկվի անմիջապես Թրամփին:

Վարչության աշխատանքներում կընդգրկվեն այն ղեկավարները, որոնք կզբաղվեն կառավարության աշխատանքներում նոր գաղափարների ներդրմամբ:

«Բոլոր ամերիկացիները անկախ իրենց քաղաքական հայացքներից հասկանում են, որ կառավարական փակուղին բարդացնում է նորմալ գործելու մեր ունակությունը, ինչը փակուղիների և ծախսերի մեծացման է հանգեցնում», - նշվել է Թրամփի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը ընդգծել էր ներգաղթյալների հոսքի կրճատումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: