Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը
դիտումներ: 1685
Այդպես է կոչվում միջազգային, կառավարական, ոչ կառավարական ու տեղական կազմակերպությունների, գիտահետազոտական ու ուսումնական ինստիտուտների, հիմնադրամների ու ակտիվ-քաղաքացիների միավորումը: Կոալիցիան ձգտում է պետական գործիչների, առողջապահության գծով մասնագետների ու պոտենցիալ դոնորների ուշադրությունը հրավիրել թոքաբորբի խնդրին: Ու այդ նպատակին ծառայող գործիքներից մեկն էլ Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս օրը բուժհիմնարկները կանխարգելիչ միջոցառումներ են կազմակերպում, ու բուժզննումներ անցկացնում: Իսկ կամավորականները մարդկանց պատմում են թոքաբորբի, դրա հետ կապված ռիսկերի մասին, տեղեկատվական թերթիկներ են բաժանում: