Հայերեն   English   Русский  

​Իվանկա Թրամփը պաշտոն է ստացել Սպիտակ տանը


  
դիտումներ: 490

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սիրելի դուստրը` Իվանկան, սեփական աշխատասենյակ է ստացել Սպիտակ տան արևմտյան թևում: Այդ տեղեկությունը դժգոհությունների ալիք բարձրացրեց համացանցում և լրատվամիջոցներում, քանի որ դեռևս որևէ նախագահի հարազատ և առավել ևս դուստր նման արտոնություններ երբևէ չի ստացել, ընդ որում` պաշտոնապես որևէ պաշտոն չզբաղեցնելով նախագահի վարչակազմում: Գրում է Elle.ru.-ն:

Իսկ նախօրեին արդեն Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել, որ այսուհետև Իվանկա Թրամփը պետական աշխատակից է:

«Տիկին Թրամփի պաշտոնը որպես նախագահի խորհրդական` կամավոր հիմունքներով է: Դա նշանակում է, որ պետությունը չի վճարի տիկին Թրամփին իր աշխատանքի համար, թեև նա ներկայիս վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ է հանդիսանում: Բացի այդ, բոլոր աշխատակիցների հետ միասին նա պարտավոր է հետևել բոլոր կանոններին», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:

«Լսել եմ, որ ոչ պաշտոնական խորհրդականի իմ կարգավիճակը բացասական արձագանքների է արժանացել իր գործընկերների շրջանում: Այդիսկ պատճառով որոշում է կայացվել ինձ պաշտոնապես աշխատանքի ընդունել, սակայն ես դրա համար ֆինանսական պարգևատրման չեմ արժանանա: Այդպիսով որևէ կասկած չի ունենա, որ ես հետևում եմ քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոններին», - հայտարարել է Իվանկան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: