Պակիստանցի օդաչուն անսպասելի ընդհատել է թռիչքը, քանի որ «կարոտել էր կնոջը»
դիտումներ: 476
Պակիստանցի օդաչուն շատ անսպասելի ընդհատել է թռիչքը դեպի Սաուդյան Արաբիա, պնդելով, որ դա պայմանավորված է եղել կնոջ մահվամբ:
Ավելի ուշ պարզվել է, որ ընդամենը հնարք է եղել: Օդաչուն վերջերս է ամուսնացել և պարզապես ցանկացել է վերադառնալ կնոջ մոտ:
Պակիստանի ԶԼՄ-ները հաղորդում են, որ կապիտան Հաքիմ Ալին բացահայտել է իր տարօրինակ արարքի իրական պատճառը իշխանությունների կողմից հարցաքննվելու ընթացքում: