Հայերեն   English   Русский  

​Պետդումայում առաջարկվել է Ռուսաստանի լքված գյուղերը չինացիներով բնակեցնել


  
դիտումներ: 1046

Պետդումայի ՌԼԴԿ ֆրակցիայի պատգամավոր Իլյա Դրոզդովն առաջարկում է ռուսական ամայացած գյուղերը մշտապես բնակեցնել չինացիներով ու հյուսիսկորեացիներով:

«Ոչ ոք չի խանգարում ռուսական ամայացած գյուղեր Ռուսաստանի քաղաքացիների ղեկավարությամբ անհրաժեշտ թվով աշխատասեր չինացիներ , կորեացիներ ու ճապոնացիներ բերել»,-ասել է խորհդարանականը:Նրա կարծիքով, առաջիկայում պետք է հատուկ մամին ստեղծել, որը կդիտարկի այդ նախագծի նպատակահարմարությունը:

«Գուցե մեզ ասեն, թե մենք գլուխ կհանենք ու Ռուսատան ոչ ոքի բերել պետք չէ: Այնժամ մենք խիստ միջոցներ պետք է ձեռնարկենք, որ Ռուսաստանի սահմաններից հանենք նույնիսկ նրանց, ովքեր արդեն այնտեղ են: Իսկ միգուցե մեզ ասեն, ար 100 հազար կամ էլ միլիոն է պետք»:

ՌԼԳԿ-ն ստեղծվել է 1992-ի դեկտեմբերի 14-ին:Կուսակցությունը հայտնի է իր հայրենասիրական ու ազգայնական գաղափարներով:

Կուսակցության անդամ Ռոման Խուդյակովը օգոստոսին 100-ռուբլի թղթադրամում պոռնոգրաֆիա էր նկատել: Նրա խոսքով թղթադրամին Ապոլոնի «ինտիմ մարմնամասեր « են պատկերված, այն էլ Մեծ թատրոնի տանիքին:

Իսկ 2010-ին նույն ֆրակցիայից Իգոր Լեբեդևն ու Սերգեյ Իվանովը մի նախագիծ էին մշակել, որով նախատեսվում էր կաշառակերության համար դատապարտվածների ձախ ափի երեսին 3x2-ի վրա«К» տառ խարանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: