Կոլումբիայում սողանքների հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 250-ը
դիտումներ: 665
Վերջին տվյալների համաձայն Կոլումբիայում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 254-ի: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է երկրի նախագահ Խուան Մանուել Սանթոսը:
«Սա շատ ցավալի թիվ է», - Սանթոսի խոսքերն է մեջբերել RCN ազգային ռադիոն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մոտ 150 մահացել է, ևս 400 մարդ վիրավորվել է, իսկ 220 մարդ համարվում էր անհայտ կորած:
Ողբերգությունը տեղի է շաբաթ օրը գիշերը, երբ հորդառատ անձրևների հետևանքով գետը դուրս է եկել ափերից և առաջացրել սողանքներ և սելավ: