Սամվել Տեր-Սահակյանը գլխավորում է «Կարպոս Օփեն»-ի աղյուսակը
դիտումներ: 609
6-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ տոնեց հանրահայտ գրոսմայստեր Զդենկո Կոժուլի նկատմամբ: Մանուէլ Պետրոսյանը առավելության հասավ Նեբոյսա Նիկոլիչի նկատմամբ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեց Վլադիսլավ Արտեմևին:
6-րդ տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանն ու Վլադիսլավ Արտեմևը վաստակել են 5.5-ական միավոր: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ առաջատարը Տեր-Սահակյանն է: 5 միավոր վաստակած Մանուէլ Պետրոսյանը կիսում է 3-րդ հորիզոնականը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը 4.5 միավոր 12-րդ տեղում է:
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանն ու Վլադիսլավ Արտեմևը կմրցեն միմյանց դեմ: