Հայերեն   English   Русский  

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին


  
դիտումներ: 543

Անկարան կաջակցի ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունների Սիրիայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թող Թրամփի խոսքերը Սիրիայում ռազմական միջամտության մասին պարզապես խոսքեր չմնան, մենք պատրաստ ենք աջակցել ԱՄՆ գործողություններին, եթե բանը դրան հասնի», - ասել է Էրդողանը Kanal 7 հեռուստաալիքին:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ԱՄՆ-ն հրթիռակոծել է Հոմսում գտնվող սիրիական կառավարական ուժերի բազան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: