Թուրքիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել Ասադին աջակցելուց
դիտումներ: 473
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, այս մասին, ըստ նախարարի, վերջինս հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: «Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատմանը, սակայն Ռուսաստանը պետք է դադարի պնդել, որ Բաշար Ասադը պետք է մնա երկրի նախագահի պաշտոնում»,- հայտարարել է նախարար Չավուշօղլուն թուրքական «TRT» հեռուստաալիքի եթերում:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դրական էր գնահատել Անկարայի դերը Սիրիայի հակամարտության կարգավորման գործում՝ նշելով. «Թուրքիան հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորներից է»: