Հայերեն   English   Русский  

Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյուն է որոտացել. կան վիրավորներ


  
դիտումներ: 645

Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան վիրավորվել է և հիվանդանոց տեղափոխվել:

«Ռումբը պայթել է ավտոբուսի մոտ: Ֆուտբոլիստները գտնվում են ապահով վայրում: Մարզադաշտում ոչ մի վտանգավոր իր չի հայտնաբերվել: Խնդրում ենք պահպանել հանգստություն: Ներկա պահին մարզադաշտում են գտնվում ոստիկանները: Մանրարասներն ավելի ուշ»,- նշում է «Բորուսիայի» մամուլի ծառայությունը:

Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի առաջին հանդիպումը Դորտմունդի «Բորուսիայի» և ֆրանսիական «Մոնակոյի» միջև հետաձգվել է անհայտ ժամանակով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: