Հայերեն   English   Русский  

ԿԺԴՀ-ն, Սիրիան և Իրանը «չկայացած պետություններ» են. Սպիտակ տուն


  
դիտումներ: 488

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը Հյուսիսային Կորեային, Սիրիային և Իրանին «չկայացած պետություններ» է անվանել, որոնց հետ այժմ «զվարճանալու» ժամանակը չէ: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես ընդգծել է Սփայսերը ճեպազրույցի ընթացքում, միակ պետությունները, որոնք չեն աջակցում Միացյալ Նահանգների դիրքորոշմանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Իրանը և Ռուսաստանն են:

«Դրանք այն պետությունները չեն, որոնց հետ այժմ արժի «զվարճանալ»: Բացառությամբ Ռուսաստանի` դրանք բոլորը «չկայացած պետություններ» են», - ընդգծել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է ինքնուրույն լուծել Հյուսիսային Կորեայի խնդիրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: