Պետական
եկամուտների կոմիտեն 2017 թվականի ապրիլի 12-ի դրությամբ գյուղմթերքի անօրինական
ներկրման 272 փորձ է կանխել, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 18 տոննա գյուղմթերք,
հիմնականում պոմիդոր: Իրավախախտները, համապատասխան
ձևակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում
հատուկ պատրաստված թաքստոցներում. բոլոր փորձերը կանխվել են:
Ընդամենը մեկ օր առաջ էլ սահմանին
կանխվել է «KARABAX»մակնշմամբ արկղերով մոտ 50 կիլոգրամ
պոմիդորի և վարունգի ներկրումը հանրապետություն: Օրինախախտը գյուղմթերքը փորձել է տեղափոխել
խնձորով ծածկված արկղերում: