Հայերեն   English   Русский  

​Նույնիսկ Հիտլերը քիմիական զենք կիրառելու մակարդակին չէր իջել. Սպիտակ տուն


  
դիտումներ: 841

Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը լրագրողներին հայտարարել է , որ անգամ նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը չէր իջել քիմիական զենք կիրառելու մակարդակին: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք քիմիական զենք չենք կիրառել անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում… Նույնիսկ Հիտլերը չէր իջել քիմիական զենք կիրառելու մակարդակին», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Սփայսերի խոսքերը:

Իսկ մամուլի ասուլիսից հետո Սփայսերը փորձել է իր խոսքերը բացատրել` ընդգծելով, որ Հիտլերը քիմիական զենք չի կիրառել իր մարդկանց դեմ և նույն կերպ, իբրև վարվում է նաև Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը:

«Ես չեմ փորձում նվազեցնել Հոլոքոստի սարսափելի բնույթը: Ուղղակի փորձում էի բաժանարար գիծ տանել բնակավայրերում օդուժի քիմիական զենք կիրառելու մարտավարության միջև», - հայտարարելէ Սփայսերը:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին սիրիական ընդդիմությունը հայտարարեց Իդլիբ նահանգի Խան Շայխուն քաղաքում կառավարական զորքերի կիրառած քիմիական զենքի մասին:

Իսկ Դամասկոսը վճռականորեն հերքեց այդ տեղեկությունը և քիմիական հարձակման պատասխանատվությունը թողեց ահաբեկիչների վրա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: