Ձուն ներկելու նախապատրաստությունը
Որպեսզի ներկը հավասարաչափ տարածվի, պետք է ձուն լավ լվանալ: Իսկ ձվին փայլ տալու համար ներկած ձուն լավ չորացնելուց հետո պետք է այն ձեթոտել:
Այսօր պատրաստի գույներ են վաճառվում, որոնց վրա նշված է օգտագործելու եղանակը: Բայց կարելի է ձուն նախապես պինդ խաշել, իսկ յուրաքանչյուր գույն առանձին թասի մեջ բացել: Ջուրն այնքան պետք է լինի, որ խաշած ձուն ծածկի: Հետո պետք է նաև 1 ճաշի գդալ քացախ ավելացնել որպես կայունարար: Ձուն այնքան պետք է գույնի մեջ մնա, մինչև սպասված երանգ ստանալը:
Հրաշալի տեսք են ունենում մետաքսի օգնությամբ նախշազարդված ձվերը: Դրա համար հում ձուն պետք է փաթաթել մետաքսյա նախշազարդ կտորի մեջ այնպես, որ դիմային հատվածը փակչի ձվի կճեպին, ապա վրայից ասենք՝ գուլպա հագցնել ու լավ կապել ձվի բութ կողմից: Պատրաստած ձվերը դնել թասի մեջ, ավելացնել ջուր ու 3 ճաշի գդալ քացախ, ջուրը եռալուց հետո ևս 10-12 րոպե: Երբ պատրաստի ձվերի ջուրը լրիվ հովանա, կարելի է կտորը վրայից հանել: Ի դեպ, այս եղանակը հայտնի է որպես Դիորի տարբերակ:
Ի դեպ, այս նպատակով կարելի է հին, արդեն չգործածվող փողկապները օգտագործել: Ձուն կարելի է նախշազարդել ուղիղ, հատվող գծերով՝ եթե եփից առաջ խառը կանաչու կապերի համար օգտագործվող ռետինով փաթաթեք: