Հայերեն   English   Русский  

6 երեխաների կրթությունից զրկված լինելու համար Երևանի քաղաքապետն է պատասխանատու. Ա. Բախշյան


  
դիտումներ: 901

Նոյեմբերի 13-ի կեսօրին համացանցում տարածվել է լրագրող Արման Սուլեյմանյանի նյութն այն մասին, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Խարբերդ թաղամասի բնակիչ ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանի 12 երեխաներից 6-ը դպրոցահասակ են և դպրոց չեն հաճախում:

Ընտանիքի հոր համարն է 077090860:

Պարզվում է ընտանիքը պարբերաբար դիմել է

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին, ՀՀ նախագահին, Երևանի քաղաքապետին Աժ փոխխոսնակին, սակայն՝ ապարդյուն: Շենգավիթ վարչական շրջանի ողջ անձնակազմն ու Երևանի քաղաքապետարանն է պատասխանատու կրթությունից դուրս մնացած յուրաքանչյուր երեխայի համար, իսկ այս դեպքում նրանք նույն ընտանիքից 6-ն են: Ինչպե՞ս կբացատրեք նման բացթողումը, ո՞վ է պատասխանատու 6 երեխաների կրթությունից զրկված լինելու նման փաստի համար: Խնդրում եմ տեղեկացնել, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու քաղաքապետարանն այս երեխաների կրթության իրավունքը վերականգնելու համար, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու սոցիալական ապահովության վարչությունը երեխաներին դպրոց հաճախելու համար ընտանիքին անհրաժեշտ պիտույքներովապահովելու նպատակով: Այս ընտանիքը ներառվա՞ծ է արդյոք սոցիալական օգնության ծրագրերում հատկապես՝ ո՞ր:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

խմբակցության անդամ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: