Հայերեն   English   Русский  

Սիրիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ասադի հասցեին հնչեցրած Թրամփի վիրավորական խոսքերին


  
դիտումներ: 677

Սիրիայի արտաքին գործերի գերատեսչությունում մեկնաբանել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որը Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադին կենդանի էր անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

«Եթե դուք ինքներդ կենդանի եք, ապա պետք չէ մտածել, որ մյուս բոլորը ևս կենդանիներ են: Բաշար Ասադը ինքնիշխան պետության նախագահ է և նրան ժողովուրդն է ընտրել: Եվ նրան բնութագիր պետք է սիրիացի ժողովուրդը տա, այլ ոչ թե Թրամփը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջ բերում է Սիրիայի ԱԳՆ-ի ղեկավարի օգնական Այման Սուսանի խոսքերը:

Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ Դոնալդ Թրամփը սիրիացի իր գործընկերոջը «կենդանի» էր անվանել` վերջինիս Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրելով:

Նա նաև ընդգծել էր, որ դեռևս Օբամայի վարչակազմը պետք է Սիրիայում հրթիռային հարվածներ իրականացներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: