Հայաստանից՝ ազատ ոճի հինգ ըմբիշ
դիտումներ: 1099
Մեր երկրի հինգ ներկայացուցիչ կարողությունները կստուգի նոյեմբերի 27-30-ը Ֆրանսիայի Նիցա քաղաքում կայանալիք միջազգային ներկայացուցչական մրցաշարում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը և նրա օգնական Հովսեփ Հովսեփյանը մրցագորգ դուրս կբերեն Գարիկ Բարսեղյաին (57 կգ ), Դավիթ Սաֆարյանին, Արթուր Առաքելյանին ( երկուսն էլ՝ 65 կգ), Գրիգոր Գրիգորյանին (74 կգ) և Մուսա Մուրթազալիևին (84 կգ):