Հայերեն   English   Русский  

Գերմանական Tagesspiegel թերթն անանուն նամակ է ստացել հաջորդ պայթյունի տեղի վերաբերյալ


  
դիտումներ: 543

Գերմանական անվտանգության մարմիններն ուսումնասիրում են Բեռլինյան Tagesspiegel թերթի խմբագրական խորհրդի ստացած սպառնալից նամակը:

Ինչպես հայտնում է հենց խմբագրականը, նրանք նամակ են ստացել, որտեղ ասվում է, որ ապրիլի 22-ին արյուն է թափվելու: Նշվում է, որ անվտանգության ծառայություններն այս սպառնալիքին մոտենում են շատ լուրջ, քանի որ Դորտմունդի պայթյունից հետո վտանգը դեռ չի վերացել:

«Մենք բոլորս պետք է լրջորեն վերաբերվենք այս ամենին, քանի որ Դորտմունդի պայթյունի հանվագործը դեռևս չի հայտնաբերվել», - ասված է անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեքշաբթի Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Մոնակոյի» միջև կայանալիք Չեմպիոնների լիգայի խաղից առաջ պայթյուն էր տեղի ունեցել Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ, ինչի հետևանքով վիրավորվել էր ակումբի ֆուտբոլիստ Մարկ Բարտրան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: