Հայերեն   English   Русский  

«Պայթյունից հետո առաջին 15 րոպեն մի ամբողջ հավերժություն էին թվում». Մարկ Բարտրա


  
դիտումներ: 669

Դորտմունի «Բորուսիայի» իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան ահաբեկչության արդյունքում ստացել է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական վնասվածք:

Այս մասին գրում է eurosport-ը:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին գերմանական թիմի ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո իսպանացին աջ ձեռքի կոտրվածք էր ստացել, ձեռքի մեջ նաև տարատեսակ բեկորներ են հայտնաբերվել:

«Այսօր ինձ կրկին մեծ թվով մարդիկ են այցելել հիվանդանոցում: Այդ մարդիկ ինձ երջանիկ են դարձնում: Նրանք ինձ ուժ են տալիս պայքարելու համար, հաղթահարելու խոչընդոտները, քանի որ դա իմ կյանքի վատագույն փորձառությունն էր, և ես ոչ մեկին չեմ ցանկանա նման բան ապրել:

Մարկ Բարտրա

Ցավը, խուճապը, չգիտեի, թե ինչ է կատարվում և որքան երկար է դա տևելու: Առաջին 15 րոպեն մի ամբողջ հավերժություն էին ինձ թվում: Առաջին օրերի ցնցումը նվազում է: Ապրելու ավելի մեծ տենչ է ծնվում, պայքարել, ծիծաղել, աշխատել, արտասվել, զգալ, սիրել, հավատալ, խաղալ, մարզվել, վայելել հարազատների ներկայությունը, զգալ խոտի հոտը, երբ դուրս ես գալիս մարզադաշտ: Այս ամենը մոտիվացնում են ինձ:

Միակ բանը, որ խնդրում եմ` ապրել խաղաղության մեջ և պատերազմները թղնել անցյալում: Այս օրերի ընթացքում, երբ ես նայում եմ դաստակներիս, ուռած ձեռքերիս, գիտե՞ք` ինչ եմ զգում. հպարտություն: Ես հպարտություն եմ զգում, քանի որ այն վնասը, որ նրանք ուզում էին հասցնել, այսքան փոքր եղավ»,- գրել է Բարտրան Ինստագրամի իր էջում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: