Հայերեն   English   Русский  

​Սիցիլիական նեղուցում ապրիլի 16-ին 4,5 հազար ներգաղթյալ է փրկվել


  
դիտումներ: 726

Իտալիայի ափային հսկողության ծառայության աշխատակիցներն ապրիլի 16-ին Լիբիայից անօրինական ներագաղթյալների փրկման համար 33 գործողություն են համակարգել: Օգնություն ցուցաբերվել է 4,5 հազար ներգաղթյալի: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես գրում է Il Sole 24 Ore պարբերականը, նավը խորտակվել է ծանրաբեռնվածության պատճառով:

Հաղորդվել է, որ ընդհանուր առմամբ 33 փրկարար գործողություն է իրականացվել: Նավակներից մեկի վրա 7 անձանց դիեր են հայտնաբերվել:

Ավելի վաղ Չեխիայի ներքին գործերի նախարար Միլան Խովանեցը հայտարարել էր, որ իր երկիրն անգամ Եվրոպական միության պատժամիջոցների սպառնալիքների պայմաններում հրաժարվում է այսուհետև փախստականներ ընդունել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: