Անչափ համեղ ջեռեփուկ
դիտումներ: 3235
Պատրաստումը
Սոխը մաքրել ու մանրացնել, միսը լվանալ ու կտրատել խորանարդներով, համեմել աղ ու պղպեղով: Կարտոֆիլը լվանալ, մաքրել ու խաշել:
Մսով խճողակը տապակել: Կարտոֆիլի ջուրը թափել, ավելացնել կարագն ու տրորել: Տապակի վրա մոմաթուղթ փռել ու ձեթոտել: Կարտոֆիլի խյուսի կեսը տարածել հավասարաչափ տապակի վրա, վրան՝ մսով խճողակը: Երրորդ շերտի համար մնացած կարտոֆիլը տարածել: Ամբողջ տապակի պարունակության վրա թթվասեր քսել ու դնել 1800 տաքացված ջեռոցը: Եփել մինչև վարդագույն կեղև գոյանա:
Բարի ախորժակ: